Համակարգչային խաղերն օգտակար են հոգեկան առողջության համար

Հետազոտության արդյունքները հրապարակվել են JMIR Mental Health ամսագրում

Բրիտանացի գիտնականները պարզել են, որ համակարգչային եւ սմարթֆոնների խաղերը օգտակար են հոգեկան առողջության համար, քանի որ օգնում են թուլանալ եւ սթրեսից ազատվել:

Հետազոտության շրջանակում փորձարկվողներին բաժանել են 2 խմբի: Առաջին խմբի մասնակիցները աշխատանքից հետո կամ մաթեմատիկական թեստեր լուծելուց հետո 10 րոպե պետք է խաղային Block! Hexa Puzzle: Երկրորդ խմբի կամավորներին առաջարկվել է նույն ժամանակահատվածում սմարթֆոնի համապատասխան հավելվածի օգնությամբ զբաղվել մեդիտացիայով:

Փորձի արդյունքներով՝ առաջին խմբի փորձարկվողներն ավելի հաճախ են հայտնել հոգնածության զգացման նվազման եւ տրամադրության բարելավման մասին:

Հետազոտության հեղինակները նշում են, որ տեսախաղերն իսկապես օգնում են մասնագիտական հոգնածության դեմ պայքարում՝ օգնելով թուլանալ աշխատանքային առօրյայից հետո:

Հետազոտության արդյունքները հրապարակվել են JMIR Mental Health ամսագրում:, գրում է NEWS.am Medicine: