Սպիտակ-Վանաձոր ավտոճանապարհին «ԿամԱԶ»-ը կողաշրջվել է. կա տուժած

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան

Օգոստոսի 11-ին, ժամը 00:07-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Սպիտակ-Վանաձոր ավտոճանապարհի 5-րդ կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԻՆ լրատվական ծառայությունից:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ  «ԿամԱԶ 55111» մակնիշի ավտոմեքենան (վարորդ` Է.Դ., ծնված 1982 թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և կողաշրջվել:

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը վարորդը հոսպիտալացվել է Սպիտակի ԲԿ:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան: