Հրազդանում երկու օր առաջ կորած քաղաքացու դին գտել են Հրազդան գետում:
ԱԻՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ այսօր՝ օգոստոսի 4-ին, ժամը 14։05-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի բնակիչը դուրս է եկել տնից (երկու օր է) և չի վերադարձել:
Հրազդան գետում որոնողական աշխատանքներ իրականացնելու նպատակով անհրաժեշտ են ջրափրկարարներ և նավակ:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հատուկ ջրափրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարները հայտնաբերել են Ա.Ս.-ի (ծնված 1961 թ.) դին և դուրս բերել գետից:
0Comments