Ոչ բոլոր աղջիկները կարող են հպարտանալ գեղեցիկ կազմվածքով, սակայն դա չի նշանակում, որ գեղեցիկ տեսք ունենալու հնարավորությունը նրա համար անհասանելի է: Զգեստապահարանի օգնությամբ (մի անգամից ճշտում մտցնենք՝ ճիշտ ընտրված զգեստապահարանի) հնարավոր է վերացնել պրոբլեմային հատվածների շեշտը, վիզուալ նիհարել և ներդաշնակել սեփական տեսքը: Այո, ընդորում պետք է հաշվի առնել կազմվածքի տիպը, անհատական յուրահատկությունները: Բայց կան բաներ, որոնք գեղեցիկ, սլացիկ կազմվածք են հաղորդում բոլորին: Առանց բացառության:
1. Տղամարդու սպիտակ վերնաշապիկ
Սա զգեստապահարանում ծայրահեղ ունիվերսալ առարկա է, որը նույն կերպ գեղեցիկ է դիտվում դասական տաբատների, պատռված ջինսերի, կիսաշրջազգեստների, շորտերի հետ և նույնիսկ կարող է երեկոյան կերպարի մաս կազմել (օրինակ, երկար թավշյա կիսաշրջազգեստի հետ): Միակ բանը, որ հարկավոր է հիշել՝ վերնաշապիկը ձեզ գեղեցիկ կազմվածք կարող է հաղորդել միայն այն դեպքում, եթե այն ընտրված է ձեր չափսերով: Պարկակերպ տարբերակները կազմվածքը չեն գեղեցկացնում:
2. Իրանն ընդգծող կիսաշրջազգեստ
Լավագույն էֆեկտը տալիս են՝ տակը լայնացող կիսաշրջազգեստները: Դրանք ուրվագիծը դարձնում են կանացի և սլացիկ: Ընդորում կազմվածքի տիպը էական չէ՝ այսպիսի կիսաշրջազգեստները կթաքցնեն և՛ փորը, և՛ կոնքերին գեղեցիկ տեսք կհաղորդեն: Դիորը հաստատ ինչ-որ բան գիտեր:
3. Խիստ բաճկոն
Կրկին տղամարդկային կարվածք, բայց մի փոքր փոփոխված: Սև, որակյալ կտորից, կազմվածքին լավ նստող՝ այդպիսի բաճկոնը հրաշալի զույգ կկազմի ձեր զգեստապահարանի շատ բաների հետ:
4. Բարձրակրունկ նավակներ
Կանացի այս հրաշալի կոշիկների, որը պետք է ունենա յուրաքանչյուր իրեն հարգող կին, ամբողջ գաղտնիքը կայանում է ճիշտ ընտրված երանգի մեջ: Իդելականը՝ այն պետք է միաձուլվի ձեր ոտքերի հետ: Այդ ժամանակ, ոտքերը վիզուալ ավելի երկար կթվան:
5. Բոյֆրենդ-ջինսեր
Ճիշտ է, շատ տղամարդիկ այս մոդելը համարում են ասեքսուալ, բայց դա նայած թե ինչպես մատուցես: Եթե այս ջինսերի հետ հագնել կանացի որևէ բան, փափուկ և նուրբ, ապա դուք կդառնաք նրբության մարմնացում:
6. Դասական տրենչկոտ
Ընդորում անպայման չէ բեժ: Այս դասական մոդելի հրաշքը կայանում է նրանում, որ այն շեշտում է իրանը և կազմվածքը դարձնում ավազային ժամացույցի նման:
7. Թեք վանդակներ
Այս կախարդական պրինտը ոչ միայն ոճային և արդի տեսք ունի, այլ նաև վիզուալ պակասեցնում է ավելորդ կիլոգրամները:
8. Մատիտ-կիսաշրջազգեստ
Անփոխարինելի մի բան: Եթե մինչև հիմա չունեք այսպիսի կիսաշրջազգեստ, խորհուրդ կտանք ձեռք բերել: Բացի նրանից, որ «մատիտը» հեշտությամբ է կոմբինացվում տարբեր տեսակի վերնազգեստերի հետ՝ այն նաև գեղեցիկ կազմվածք է հաղորդում յուրաքանչյուրին: Նույնիսկ այնպիսի կազմվածքներին, որ թվում է, որ այլևս ոչինչ չի օգնի:
9. Լայն տաբատներ
Մի անհանգստացեք, որ դրանք կարող են մի փոքր գրոտեսկային տեսք ունենալ: Նախ, տաբատների լայնությունը տարբեր է լինում, երկրորդ, եթե դուք ընտրեք բարձրակրունկներ, ապա բազմաթիվ հաճոյախոսություններ հաստատ կլսեք:
10. Միդի երկարություն
Մաքսիի համար դժվար է «նվագակցող» ընտրել, մինին հաճախ վուլգար և հանդուգն է դիտվում, հատկապես «ֆորմաներով» աղջիկների մոտ: Իսկ ահա միդի երկարության կիսաշրջազգեստներն ու զգեստները կազմվածքը հավասարակշռելու հրաշալի հատկությամբ են օժտված: Եվ ընդորում այդպես էլ մնում են չգնահատված:
Եթե դուք ստեղծեք զգեստապահարանի հենց այսպիսի բազա, այլ ոչ գերնորաձև նորույթներ, ապա երաշխավորում ենք, որ «ի՞նչ հագնել» հարցը ձեր առջև այլևս չի ծագի:
0Comments