Ռումինիայում 15-ամյա աղջկա մահվանից հետո խստացրել են բռնաբարության, մանկապղծության եւ սպանության համար պատիժը

Նա նաեւ իրավապահ մարմիններին կոչ է արել շարունակել նման դեպքերում արագ արձագանքման ջանքերը

Ռումիանիայի վարչապետ Վիորիկա Դենչիլեն հայտարարել է, որ մտադիր է հանրաքվե անցկացնել, որն ուղղված է բռնաբարության, մանկապղծության եւ սպանության համար պատժի խստացմանը՝ 15-ամյա աղջկա սպանության եւ բռնաբարության ֆոնին, հաղորդում է Associated Press-ը:

Նա նաեւ իրավապահ մարմիններին կոչ է արել շարունակել նման դեպքերում արագ արձագանքման ջանքերը: Ոստիկանությանն այդ դեպքից հետո քննադատեցին չափազանց դանդաղ արձագանքման համար:

Աղմկահարույց դեպքի կապակցությամբ աշխատանքից ազատվել է երկրի ոստիկանության ղեկավարը: Ոստիկանությունում հայտնել են, որ նախնական 30 օր ժամկետով թրաֆիքինգի եւ անչափահասների բռնաբարության կասկածանքով ձերբակալվել է Գեորգե Դինկան, գրում է news.am: