Իմ մխիթարությունը. ԱՍՏԾՈ ԿԱՆՉԸ

Ես քայլում եմ ձեզ հետ

Հիսուս

Հուլիսի 27

Հիսուս, արի և քայլիր մեզ հետ, թույլ տուր, որ զգանք Քո սքանչելի մտերմությունը:

Ես քայլում եմ ձեզ հետ: Ախ, պատկերացրեք հապա, Իմ սիրելիներ. Ես ձեզ հետ քայլում եմ, ոչ միայն ձեզ առաջնորդելու, սփոփելու, զորացնելու ու բարձրացնելու, այլև՝ մխիթարանք ու սփոփանք ստանալու համար:

Երբ ձեր սիրելի երեխան ձեզ հետ է, մի՞թե այդ մոտիկությունը մանկանը օգնելու ու պաշտպանելու համար է միայն: Չէ՞ որ այդ մոտիկությունը ծառայում է նաև, որ այդ սիրող, վստահող ու պարզ հոգու մեջ ուրախություն, հրճվանք ու սփոփանք գտնեք: