Սանկտ Պետերբուրգում հայը դանակահարել է հային

Դանակի հարվածները հասցվել են կրծքավանդակի և որովայնի շրջանում

Սանկտ Պետերբուրգի իրավապահները ձերբակալել են 42-ամյա մի տղամարդու, ով կասկածվում է ազգությամբ հայ վարսավիրի վրա դանակով հարձակում գործելու մեջ: Ինչպես հաղորդում են քաղաքային իշխանությունները, կասկածյալը ևս Հայաստանի քաղաքացի է: Դեպքը տեղի է ունեցել գիշերը ժամը 2-ի սահմաններում: Երկու հայերի միջև վիճաբանություն է սկսվել, որից հետո 42 ամյա տղամարդը դանակի երկու հարված է հասցրել և դիմել փախուստի:

Տուժածի վիճակը գնահատվում է ծանր: Դանակի հարվածները հասցվել են կրծքավանդակի և որովայնի շրջանում: Հարուցված է քրեական գործ: