Մադինա գյուղով անցնող գետում քաղաքացի է ջրահեղձվել

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և հատուկ ջրափրկարարական ջոկատը

Հուլիսի 21-ին, ժամը 15:40-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Մադինա գյուղի մոտակայքում քաղաքացին ջրահեղձ է եղել գետում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և հատուկ ջրափրկարարական ջոկատը:

Կտրվի լրացուցիչ տեղեկություն, գրում է tert.am: