Գիշերն անհայտ անձն ավելի քան 15 անգամ կրակել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության որոշմամբ կուսակցությունից հեռացված Թաթուլ Ասիլյանի կնոջ՝ Քասախի տան վրա, որտեղ փաստացի ապրում է նաև Ասիլյանը:
«Հրապարակ»-ի տեղեկություններով՝ կրակոցները հնչել են անձնական հողի վրա:
«Ոմն Ուջանցի Հարութ անունով մի երիտասարդ անձնական կապի մեջ է եղել Ասիլյանի՝ արտասահմանում գտնվող քենու հետ: Զերծ մնալով անձնական դաշտ մտնելուց՝ նշենք միայն, որ գիշերը Կոտայքի մարզի ոստիկանները հայտնաբերել և ձերբակալել են հիշյալ Ուջանցի Հարութին:
Հանգամանքները պարզվում են:
ՀՀ ՆԳՆ լրատվականից հաստատեցին տեղեկությունը»,- գրում է լրատվամիջոցը
0Comments