Այսօր՝ օգոստոսի 4-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում։
Ժամը 05։30-ի սահմաններում «Արմավիր» ԲԿ-ից ՀՀ ՆԳՆ Ոստիկանության մարզային վարչություն ահազանգ է ստացվել, որ բժիշկների հերթապա խումբը կանչով մեկնել է «Կարմիր կամուրջ» կոչվող տարածք, որտեղ կամրջի տակ հայտնաբերվել է երիտասարդ տղայի դի։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկաններն ու քննիչները կամրջի տակ հայտնաբերել են Արմավիրի մարզի բնակիչ, 25-ամյա Լյուդվիգ Հ-ի դին։
Ըստ նախնական տեղեկությունների՝ վերջինն ինքնասպանություն գործելու նպատակով իրեն ցած է նետել։
Դեպքի վայրում հայտնաբերվել է նաև նրա բջջային հեռախոսը, որտեղ թողել է գրառում՝ իր մահվան մեջ որևէ մեկին չմեղադրել։ Լյուդվիգ Հ-ն վերջերս էր վերադարձել Եվրոպայից։
Մանրամասները՝ սկզբնաղբյուրում:
0Comments