Վրաստանից Հայաստան՝ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ տեղափոխած ՀՀ քաղաքացու վիճակը գնահատվում է միջին ծանրության։ Այս մասին այսօր՝ հուլիսի 8-ին, NEWS.am-ի հետ զրույցում ասաց «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ի բուժական հարցերի փոխտնօրեն Պետրոս Մանուկյանը։ Նա ասաց, որ Վրաստանում 31-ամյա կնոջ պատռված աջ ազդրային հատվածը կարվել է, եւ որոշակի ֆիքսումներ իրականացվել ։
«Պոլիտրավմայով հիվանդ է, ունի ձախ թիակի կոտրվածք, կոնքի ոսկորների կոտրվածք, զստոսկրի կոտրվածք, որոշակի կոնքի ամբողջականության խախտմամբ, որոշակի սալջարդեր եւ քերծվածքներ մարմնի տարբեր հատվածներում։ Մեզ մոտ կատարված համակարգչային տոնոգրաֆիայի եւ սոնոգրաֆիայի արդյունքում ունենք դինամիկ հսկողություն։ Փայծաղի ստորին գլխիկի հատվածում ունի մի փոքր վնասում»,- ասաց ԲԿ-ի փոխտնօրենը։
Այս պահին հիվանդը վիրահատական միջամտության կարիք չունի, գտնվում է դինամիկ հսկողության տակ։ Վիճակը գնահատվում է միջին ծանրության. «Ստացել է համարժեք բուժական բոլոր միջամտությունները, դեղորայքային, մասնագիտական որեւե խնդիր չկա։ Կատարվել է անհրաժեշտ բոլոր հետազոտությունները, եւ հիվանդի բուժմանը զուգահեռ դինամիկ հսկողություն է տարվում»։
Մանուկյանը չբացառեց, որ հիվանդը հնարավոր է 1 կամ 2 օրից վերակենդանացման բաժանմունքից հիվանդասենյակ տեղափոխվի։
0Comments