Հուլիսի 3-ին կայացել է ամերիկյան Netflix ընկերության կողմից նկարահանված «Վերջին ցարերը» (The Last Czars) հեռուստասերիալի պրեմիերան, որը պատմում է վերջին ռուս կայսեր՝ Նիկոլայ II-ի և նրա ընտանիքի մասին:
Հատկանշական է, որ ռուս հեռուստադիտողները հեռուստասերիալում արդեն մի շարք պատմական և աշխարհագրական անճշտություններ են հայտնաբերել:
Սերիալի թրեյլերում և առանձին սերիաներում, մի շարք անճշտություններից զատ, Սվերդլովյան մարզի Սուրբ Նիկոլաևի վանքի փոխարեն ցուցադրվում է հայկական Խոր Վիրապի վանքը՝ Արարատ լեռան ֆոնին:
Ռուս ուղղափառ եկեղեցու Եկատերինբուրգի թեմի ներկայացուցիչներն արդեն մատնանշել են անճշտությունը:
0Comments