ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, ԵԿՄ վարչության նախագահ Սասուն Միքայելյանն այսօր լրագրողների հետ զրույցում անդրադարձել է ինչպես պատգամավորական մանդատը վայր դնելուն, այնպես էլ Աբովյան քաղաքում տեղի ունեցած ընտրություններին և Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանի հետ հարաբերություններին։
«Սկսենք Ռոմանոսից։ Ուրեմն Ռոմանոսը՝ որպես մարզի երիտասարդ, գործունեություն էր ծավալում, էնտեղ շտաբ եմ ես վերցրել, նշանակել եմ իրեն շտաբի պետ, էդ ընթացքում համատեղ աշխատել ենք, հետո բերել եմ ինձ օգնական ու շարունակական։ Ուրեմն էս վերջերս մի հատ հետաքրքիր անեկդոտ եմ հիշել, որ դիպուկ էսօրվա իրավիճակի մասին ա՝ կապված Ռոմանոսի հետ»,- ասաց Սասուն Միքայելյանն ու ռուսերենով պատմեց անեկդոտը:
«Եվ դրանից հետո, չգիտեմ, վերցնենք Աբովյանի ընտրությունները, որ ասում ա՝ Միքայելյան Սասունը չի մասնակցել , դրա համար ենք պարտվել, պատվե՞լ, էն Մաուգլիի միջի շակալի պես Акела промахнулся.
Ուրեմն ի՞նչ ա եղել Աբովյանի ընտրությունների հետ կապված, թեկնածությունն է առաջարկվել իր կողմից, այսինքն՝ ինքն ուզեցել ա մարզում դառնա դեմք, ես էդ թեկնածուին դեմ եմ քվերակել, չեմ խառնվել ընտրություններին, այսինքն՝ պահել եմ ՔՊ կարգուկանոնը։ Պլյուս դրան՝ ես ասել եմ, որ ճանաչում եմ ներկայիս գործող քաղաքապետին …
Ես ասել եմ, որ պետք չի տանել ցնցումների, ինքը շատ կիրթ, նորմալ երիտասարդ ա և էն քաղաքապետներից մեկն ա, որ բյուջեն կատարել ա 104-105 տոկոսով, այսինքն` բյուջեն գերակատարել ա։ Էս ա եղել ընդհանուր իրավիճակը…
Ես չեմ խառնվել, ես ՔՊ-ի թիկունքից չեմ խփել, իսկ Աբովյանում ՔՊ-ն պարտվեց հենց Ռոմանոսի միջոցով»,- հավելեց Սասուն Միքայելյանը։
0Comments