ԱԻՆ «911» ծառայությանն այսօր՝ հունիսի 30-ին, ժամը 08:32-ին ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Մարալիկ քաղաքի Մադաթյան փողոցի թիվ 17 շենքի 3-րդ մուտքում շուն կա, որն անհանգստացնում է բնակիչներին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Այս մասին տեղեկացնում են ԱԻՆ լրատվական ծառայությունից։
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարները շանը տեղափոխել են անվտանգ տարածք։
0Comments