Հուլիսի 2-ին ոստիկանության Վաղարշապատի բաժնի անչափահասների գործերով և ընտանիքում բռնության կանխարգելման բաժանմունքի ծառայողները տեղեկություններ էին ստացել, որ Էջմիածին քաղաքի Տեր-Գաբրիելյան փողոցում կրակոցներ են հնչում:
Ըստ ոստիկանության հաղորդագրության՝ նույն օրը, ժամը 23.30-ին, բաժին է ներկայացվել նույն փողոցի բնակիչ, 66-ամյա մի տղամարդ: Պարզվել է, որ նա նույն օրը, ժամը 22.30-ից մինչև 23-ն ընկած ժամանակահատվածում, իրեն պատկանող «Սայգա» տիպի ինքնաձիգով, թոռնուհու ծննդյան օրվա առթիվ տան դիմաց վեց անգամ կրակել է օդ՝ խախտելով հասարակական կարգը: Նախապատրաստվում են նյութեր:
0Comments