Փաշինյանի արցախյան տեսլականը ի հայտ եկավ Վաշինգտոնում:
Մինչ բոլորը քննարկում են ՍԴ ուզուրպացիան,Մամեդյարովը խոսում է Արցախից զորքերի դուրս բերման,խաղաղապահ ուժերի տեղակայման և Արցախի խնդրի փուլային լուծման մասին:
Եվ խոսում է նրա մասին,որ դա համանախագահների առաջարկն է:
Հիմա մեր ԱԳՆ,եթե գոյություն ունի պետք է պատասխանի հետևյալ հարցերին:
Այդ ի՞նչ զորքերի դուրս բերման մասին է խոսում Մամեդյարովը Վաշինգտոնի հանդիպումից հետո:
Ի՞նչ խաղաղապահների մասին է խոսքը և համաձայն է արդյոք Հայաստանը փուլային լուծման տարբերակին,որը մերժվել էր Լևոն Տեր-Պետրոսյանի հեռանալուց հետո 1998թվականին:
Եթե ԱԳՆ ի զորու չէ պատասխանել,մնում է Փաշինյանը պարզաբանում տա հասարակությանը այդ ի՞նչ պայմանավորվածություններ են ձեռք բերվել Վաշինգտոնում և ի՞նչ է բարբաջում Մամեդյարովը:
Հիմա եթե համանախագահները նման առաջարկ են բերել,ինչի մասին գրում է միջազգային մամուլը,ստացվում է թավշյա կառավարությունը պետք է հստակ դիրքորոշում հայտնի հայ ժողովրդի առաջ այս սենսացիոն տեղեկության վերաբերյալ,հակառակ դեպքում մենք բռնում ենք Արցախը կորցնելու ուղին:
0Comments