Նորվեգական կղզին, որտեղ բեւեռային օրը տեւում է մայիսի 18-ից մինչեւ հուլիսի 26-ը, ցանկանում է այդ ժամանակաշրջանում հրաժարվել ժամանակից: Այդ մասին հայտնել է CNN-ը:
Ամառային արեւակայության գալով՝ Սոմմարյոյ (թարգմանաբար նշանակում է «Ամառային կղզի») կղզու բնակիչները պլանավորում են «իրենց հայտարարել աշխարհում առաջին «առանց ժամանակի գոտին»:
Վերապրելով նոյեմբերից մինչեւ հունվար տեւող երկար բեւեռային գիշերը, երբ արեւն ընդհանրապես չի ծագում, նրանք առավելագույնս օգտագործում են ամառային ամիսները՝ ուշադրություն չդարձնելով ժամացույցին:
«Մեզ մոտ մշտապես ցերեկային լույս է, եւ մենք ապրում ենք դրան համապատասխան»,-ասում է կղզու բնակիչ Քիել Ուվե Հվեդինգը:-Օրինակ՝ գիշերվա ժամը 2-ին դուք կարող եք տեսնել, թե ինչպես են երեխաները ֆուտբոլ խաղում, մեծահասակները ներկում տները կամ հնձում սիզամարգերը, իսկ դեռահասները գնում են լողալու»:
Հունիսին Հվեդինգը հանդիպել է Նորվեգիայի պատգամավորների հետ, որպեսզի նրանց հանձնի տեղի բնակիչների ստորագրած հայտարարությունը եւ քննարկի նախաձեռնության գործնական ու իրավական հարցերը: Կղզու բնակիչները հույս ունեն ճկուն գրաֆիկ սահմանել դպրոցներում եւ աշխատավայրում:
Մանավանդ որ 300 մարդուց քիչ ավելի բնակչություն ունեցող կղզու հիմնական ճյուղերն են՝ զբոսաշրջությունն ու ձկնորսությունը: Սոմմարյոյ տանող կամուրջին արդեն այժմ ժամացույցներ են կախ տված: Այստեղ ժամանած մարդիկ այդ կերպ ցուցադրում են, որ իրենք մոռանում են ժամանակի մասին, հաղորդել է ՌԻԱ Նովոստի գործակալությունը:
0Comments