«Բարսելոնայի» երկրպագուների մեծ մասը դեմ է Նեյմարի վերադարձին

Երկրպագուները դժգոհ են Նեյմարի հեռանալու հանգամանքներից

Իսպանիայի չեմպիոն «Բարսելոնայի» երկրպագուների մեծ մասը դեմ է բրազիլացի հարձակվող Նեյմարի վերադարձին ֆրանսիական ՊՍԺ-ից։ Mundo Deportivo-ի հարցման մասնակիցների 71,2 տոկոսը դեմ է արտահայտվել Նեյմարի հնարավոր վերադարձին կատալոնական ակումբ։

Երկրպագուները դժգոհ են Նեյմարի հեռանալու հանգամանքներից, նաեւ մտավախություն ունեն, որ նրա ֆիզիկական վիճակը հնարավորություն չի տալ ցույց տալ նախկին խաղը։

Արդեն երկրորդ տարին անընդմեջ Նեյմարը ոտնաթաթի կոտրվածքներ է ստանում։ Ֆուտբոլիստը չկարողացավ մասնակցել նաեւ Ամերիկայի գավաթի խաղարկությանը վնասվածքի պատճառով, գրում է NEWS.am SPORT: