Հայաստանի հավաքականի եւ իտալական «Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը մեկնաբանել է Մոսկվայի «Դինամոյի» 18-ամյա ռուսաստանցի կիսապաշտպան Արսեն Զախարյանի որոշումը Ռուսաստանի հավաքականում հանդես գալու վերաբերյալ։
«Матч ТВ»-ի թղթակիցը Մխիթարյանին հարցրել է, թե ինչպես կմեկնաբանի բազմաթիվ հայ երկրպագուների բացասական արձագանքը Զախարյանի որոշմանը։
«Յուրաքանչյուրն ազատ է իր ճակատագրի հարցում, նրա անձնական գործն է։ Նա մեծացել եւ խաղացել է Ռուսաստանում։ Արդյունքում՝ որոշեց խաղալ այդ հավաքականում։ Այդպես լինում է։
Մենք պետք է հարգենք նրա ընտրությունը եւ մաղթեց հաջողություն։ Շատերը նրան քննադատում են, բայց նա մեծացել է Ռուսաստանում։
Կան ֆուտբոլիստներ, որոնք ընտրում են Հայաստանի հավաքականը։ Դա միշտ լավ է, բայց կան նաեւ որոշ խաղացողներ, որոնք չեն ցանկանում խաղալ Հայաստանի հավաքականում։ Նրանց միայն հաջողություն մաղթելու ցանկություն կա»,- ասել է Մխիթարյանը։
Այս տարվա մայիսին Զախարյանը պատմել էր, որ հնարավորություն է ունեցել ներկայացնել Հայաստանի հավաքականը, սակայն ընդունել է Ռուսաստանի հավաքականի հրավերը։ Նա 2 հանդիպում է անցկացրել Վալերի Կարպինի գլխավորած թիմում։
0Comments