Լա լիգայի ղեկավար Խավիեր Տեբասը կարծում է, որ Լեո Մեսսիի խաղին ՊՍԺ-ում ավելի քիչ են հետևում, քան «Բարսելոնայում»:
«Կարծում եմ՝ Մեսսին բացակայում է ոչ միայն Լա Լիգայում, այլև համաշխարհային ֆուտբոլում, որովհետև… Ի՞նչ է Ֆրանսիայի առաջնությունը, չէ՞: ՊՍԺ-ում Մեսսիին ավելի քիչ են հետևում, քան այն ժամանակ, երբ նա խաղում էր «Բարսելոնայում»:
Այսպիսով, ֆուտբոլին պակասում է Լիոնել Մեսսին: Հուսով ենք, որ նա հիանալի աշխատանք կկատարի Աշխարհի առաջնությունում, քանի որ մենք հնարավորություն կունենանք նորից տեսնել նրա խաղը:
Ես չգիտեմ մարդկանց, ովքեր դիտում են ՊՍԺ-ի հանդիպումը, օրինակ, «Նանտի» դեմ։ Ես այդպիսի մարդ չգիտեմ: «Բարսայում» նա շատ ավելի մեծ ուշադրություն էր գրավում»,- մեջբերում է Խավիեր Տեբասին Ole-ն:
Ընթացիկ մրցաշրջանում 35-ամյա հարձակվողը բոլոր մրցաշարերում ՊՍԺ-ի կազմում անցկացրած 17 խաղում դարձել է 12 գոլի և 13 գոլային փոխանցման հեղինակ:
armsport.am
0Comments