Իրանը խփելուց առաջ մի քանի անգամ նախազգուշացրել է ամերիկյան անօդաչուին

Ամերիկյան զինվորականների համառ գործողությունները՝ դիմակայելու միջազգային կանոններին

Իրանը խփելուց առաջ մի քանի անգամ նախազգուշացրել է ամերիկյան անօդաչուին իր օդային տարածքը խախտելու մասին։ Այս մասին ասել է Հաթամ ալ Անբիա հակաօդային պաշտպանության կայանի հրամանատար, բրիգադի գեներալ Քադեր Ռահիմզադեն, տեղեկացնում է Fars-ը։

Նրա խոսքով՝ Ա, նրանց համար անօդաչու սարքի կորուստ են նշանակել։  Նա նշել է, որ ամերիկյան RQ-4 Global Hawk անօդաչուի օպերատորը մի քանի նախազգուշացում է ստացել իսլամական հանրապետության օդային տարածքը խախտելու մասին խփելուց առաջ։ Օպերատորի անփութությունը իրանցիներին այլ ելք չի թողել։

Հրամանատարն ավելացրել է, որ երթուղին, որն անցել է ամերիկյան անօդաչուն, գրանցվել է, եւ բոլոր նախազգուշացումները գրառվել են իրանական զինվորականների կողմից, որոնք պատասխանատու են երկրի սահմանների մոնիթորինգի եւ կարմիր գծերի վերահսկման համար, գրում է news.am: