Ես էլ ինձ հայտարարում եմ հայաստանյան հողերի տիրակալ, հետո՞. փաստաբան Միհրան Պողոսյան

Առհասարակ ցանկացած անձի կողմից իշխանության յուրացումը 

 

Սա աբսուրդային եզրահանգում է: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց փաստաբան Միհրան Պողոսյանը՝ խոսելով ՍԴ դատավոր ընտրված Վահե Գրիգորյանի հայտարարության մասին, թե ինքը ստանձնում է ՍԴ նախագահի պաշտոնը:

«Ես ծանոթ եմ Վահե Գրիգորյանի եզրահանգմանը: Չգիտեմ՝ ինչ հիմնավորումներ է առաջ բերել ինքը, որ նման հայտարարություն է արել: Բայց որքանով ես տեղյակ եմ օրենսդրական դրույթներին, նման հնարավորություն օրենքով նախատեսված չէ: Ես էլ ինձ հայտարարում եմ հայաստանյան հողերի տիրակալ, իշխան, հետո՞: Այս հայտարարությունն այդ ժանրից է»,- ասաց Մ. Պողոսյանը:

Փաստաբանը նշեց, որ առհասարակ ցանկացած անձի կողմից իշխանության յուրացումը