Հեպատիտ B-ի դեմ նոր պատվաստանյութը բարեհաջող կլինիկական փորձարկումներ է անցել եւ կարող է շատ շուտով շուկայում հայտնվել:
VBI Vaccines ընկերության Սայ բի վակ անվանումով պատվաստանյութի արդյունավետությունը համեմատել են Էնջերիկս B պատվաստանյութի հետ, որն օգտագործում են 1989 թվականից:
Պարզվել է՝ նոր պատվաստանյութն ավելի արդյունավետ է. Սայ բի վակի դոզայի (10 մգ) ներարկման դեպքում պաշտպանությունը նկատվել է 1.4 տոկոս մակարդակում: Իսկ Էնջերիկսի 20 մգ-ն 76.5 տոկոսով է պաշտպանել:
Հետազոտողները պնդում են, որ նոր պատվաստանյութը իմունիտետ է ձեւավորում հեպատիտ B-ի մակերեւութային հակագենի բոլոր երեք տեսակների դեմ անգամ այն մարդկանց մոտ, որոնք զգայուն չեն սովորական պատվաստանյութերի նկատմամբ, ինչպես նաեւ հեպատիտ B-ով վարակված մայրերից ծնված երեխաների մոտ:
Նոր պատվաստանյութի հետազոտություններն անցկացվել են նաեւ ՌԴ տարածքում եւ նույնպես բարեհաջող ավարտ են ունեցել: Ըստ կանխատեսումների՝ ՌԴ-ն կդառնա առաջին եվրոպական երկիրը, ուր կմատակարարվի նոր պատվաստանյութը:
Պատվաստանյութը շուկայում կարող է հայտնվել հաջորդ տարի, գրում է NEWS.am Medicine:
0Comments