Հրաշալի կազմվածք, զգացմունքային ժպիտ եւ մեծ տաղանդ։ Ավստրալացի դերասանուհի Մարգո Ռոբին Հոլիվուդի ամենաերիտասարդ դերասանուհիներից է, որի համար քննադատները հրաշալի ապագա են կանխատեսում։ 2018թ.-ին աստղի հայտնիությունը, որը նոմինացված էր «Օսկար» մրցանակի, հասավ գագաթնակետին. Մարգոյի մասին առաջին անգամ խոսեցին որպես լուրջ դրամատիկ դերասանուհի, որի ստեղծագործական ամպլուաները բազմազան են ու խորը։ 28-ամյա աղջկա գեղեցկությունն ու տաղանդը ոչ միայն ի ծնե շնորհներ են, այլեւ մեծ աշխատանք, ինչպես նշում է Ռոբին։ Իր վերջին հարցազրույցում Մարգոն պատմել է սնվելու կանոնների եւ մարզումների մասին, որոնց հետեւում է մի քանի տարի շարունակ:
1. Նախաճաշի բացակայություն
Մարգո Ռոբին հավաստիացնում է, որ հագեցած գրաֆիկի պատճառով հազվադեպ է հասցնում նախաճաշել, եւ առաջին լուրջ սնունդն իր համար ճաշն է։ Աստղի մարզիչը՝ Դեւիդ Հիգինսն, այս միջոցը խորհուրդ է տալիս նրանց, ովքեր ցանկանում են արագ ազատվել ավելորդ քաշից։ Նա որպես օրինակ նշում է Կլաուիդա Շիֆերի եւ Նաոմի Քեմփբելի անունները. երկու մոդելներն էլ վերջին շրջանում հրաժարվել են նախաճաշից ի օգուտ սննդարար ճաշի։ Մոտավորապես ժամը 12-ին Մարգո Ռոբին սմուզի է օգտագործում, եւ նա երկու սիրելի բաղադրատոմս ունի՝ կաղամբով եւ խնձորով կամ վարսակի կաթով, ազնվամորիով ու մոշով։
«Գաղտնիքը պարզ է. նախաճաշի փոխարեն մեր օրգանիզմը ծախսում է պաշարված էներգիան, եւ այդ կերպ նյութափոխանակությունն արագանում է»,- ասում է Մարգո Ռոբիի մարզիչը։
2. Արգելված մթերք
Ավստրալուհին նշում է, որ ժամանակ առ ժամանակ իրեն թույլ է տալիս ուտել սիրելի կրուասանները կամ թխվածքները, սակայն հաջորդ երեք օրերի ընթացքում նա ստիպված է լինում գազար եւ աղցաններ ուտել։
«Ես սիրում եմ գարեջուր, բուրգերներ եւ կարտոֆիլ ֆրի, բայց… Եթե ես հաճախ սնվեմ դրանով, մարմինս շատ ավելի վատ տեսք կունենա։ Այդ պատճառով ամեն ինչում պետք է հավասարակշռություն լինի։ Արագ սննդի օգտագործումից հետո բեռնաթափման մի քանի օր եմ կազմակերպում»,- նշում է նա։
3. Սիրելի սպիտակուցային ճաշ
Մարգո Ռոբիի սիրելի ճաշատեսակը կիտրոնի հյութով եփված հավի միսն է։ Դերասանուհին այն համադրում է լոլիկով ու վարունգով, ինչպես նաեւ ձիթապտղի յուղով պատրաստված աղցանով։
4. Բռնցքամարտ, կարդիո եւ կքանստումներ
Մարգո Ռոբիի մարզումների հիմնական մասը կազմում է կարդիոծանրաբեռնվածությունը. նա սիրում է վազք, սերֆինգ, ինչպես նաեւ շաբաթվա ընթացքում մի քանգամ բռնցքամարտի է հաճախում։ Բացի այդ՝ դերասանուհին երկար ժամանակ է հատկացնում նստատեղի մկաններ մարզմանը:
5. Համեղ ընթրիք
Մարզումներով, նկարահանումներով եւ գործակալների հետ հանդիպումներով հագեցած օրվանից հետո Մարգո Ռոբին ձգտում է համեղ ու օգտակար ընթրել հարազատներին ու մտերիմների շրջանում։ Դերասանուհին եւ նրա ամուսինը՝ Թոմ Ակերլին, հաճախ թունա ձկից սթեյք են պատրաստում, այն համադրում կարտոֆիլի հետ։
«Երբեմն ինձ թույլ եմ տալիս ընթրիքին մի բաժակ սպիտակ գինի խմել, հատկապես երբ ձուկ եմ ուտում»,- նշում է նա։
0Comments