Բժիշկները շարունակում են 400 անարդյունավետ բժշկական պրակտիկա օգտագործել

Հետազոտողները 396 բժշկական պրակտիկա են հայտնաբերել, որն անարդյունավետ կամ ոչ բավարար չափով արդյունավետ է ճանաչվել

Ողջ աշխարհում բժիշկները շարունակում են գրեթե 400 անարդյունավետ բժշկական պրակտիկա օգտագործել՝ պարզել են Օրեգոնի առողջապահության եւ գիտությունների համալսարանի, Մերիլենդի համալսարանի բժշկական դպրոցի եւ Չիկագոյի համալսարանի հետազոտողները: Հետազոտությունը հրապարակվել է eLife ամսագրում:

Նրանք վերլուծել են 3000 հետազոտություն, որը հրապարակվել է 3 առաջատար բժշկական ամսագրերում՝ Journal of the American Medical Association, Lancet եւ New England Journal of Medicine:

Հետազոտողները 396 բժշկական պրակտիկա են հայտնաբերել, որն անարդյունավետ կամ ոչ բավարար չափով արդյունավետ է ճանաչվել: Բացի դասական բժշկական պրակտիկայից, այդ ցուցակում են ներառվել «կոգնիտիվ-պահվածքային թերապիան կամ մենթալ պրակտիկան, ասեղաբուժությունը, դիետիկ հավելումները (օմեգա-3, վիտամին A), հասարակական պրակտիկան (անչափահասների հղիության կամ ինքնաթունավորման կանխարգելման ծրագրեր) եւ այլն:

Ցուցակում են նաեւ՝

սերլատինի եւ միրտազապինի օգտագործում Ալցհեյմերի հիվանդության դեպքւմ,

կոմպրեսիոն գուլպաների օգտագործում թրոմբոզի ռիկսի նվազեցման համար,

մամմոգրաֆիական սկինինգ 40-49 տարեկան կանանց համար ամեն 1-2 տարի,

զոպիկլոնի օգտագործում ինսոմնիայի դեպքում,

սրտի անուղղակի մերսում,

թոքերի զարկերակի կաթետերիզացիա,

պաշտպանիչ սարքի օգտագործում ազդրի կոտրվածքի դեպքում,

գլյուկոկորտիկոիդների էպիդուրալ ներարկում լյումբալ ստենոզի դեպքում: