Խոշոր հրդեհից հետո Փարիզի Աստվածամոր տաճարում կմատուցվի առաջին պատարագը: Այս մասին հայտնում է France 24-ը:
Պատարագը կմատուցի Փարիզի արքեպիսկոպոս Միշել Օպետին: Պատարագին կմասնակցի ընդամենը 20 մարդ, այդ թվում՝ տաճարի սպասավորները: Այդուհանդերձ, իրադարձությունը կհեռարձակվի ուղիղ եթերով, որպեսզի Ֆրանսիայի բոլոր քրիստոնյաները կարողանան գոնե այդկերպ մասնակցություն ունենալ:
«Պատարագը կմատուցվի խիստ սահմանափակ թվով մարդկանց մասնակցությամբ՝ ելնելով անվտանգության նկատառումներից»,- ասված է եկեղեցու տարածած հաղորդագրության մեջ:
Նենք, որ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը խոստացել էր, որ 5 տարվա ընթացքում ամբողջությամբ կվերականգնվի Փարիզի Աստվածամոր տաճարը:
0Comments