Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ Ռուսաստանի հետ բանակցություններն ուզում է Երուսաղեմում անցկացնել, հայտնում է НВ-ն։
Մարտի 12-ին արտասահմանյան լրատվամիջոցների հետ մամուլի ասուլիսի ժամանակ նա հստակեցրել է, որ նման առաջարկ է արել Իսրայելի վարչապետ Նաֆթալի Բենեթին։
«Ինչ վերաբերում է Իսրայելին եւ վարչապետ Բենեթին։ Մենք ընդհանուր առմամբ դրական ենք վերաբերվում ինչ-որ մեկի միջնորդությանը, բայց ես պարոն Բենեթին չեմ ասում ինչ-որ մեկը, որովհետեւ կարծում եմ, որ նա կարող է կարեւոր դեր խաղալ։ Նախ այն պատճառով, որ Իսրայելն այդպիսի երկիր է։ Նրանում շատ պատմություն կա, եւ զուգահեռներն էլ շատ են... Մենք խոսել ենք պարոն Բենեթի հետ, եւ ես նրան ասել եմ, որ սխալ է եւ ոչ կառուցողական հանդիպել Ռուսաստանում, Ուկրաինայում եւ Բելառուսում։ Սրանք այն կետերը չեն, որտեղ մենք կարող ենք ըմբռնում գտնել պատերազմը դադարեցնելու համար։ Կարծում եմ արդյոք ես, որ Իսրայելը, հատկապես Երուսաղեմը, կարող է նման կետ լինել։ Կարծում եմ, որ՝ այո»,- ասել է նախագահը։
0Comments