Մայրաքաղաքի տրանսպորտային համակարգի արդիականացումը կհանգեցնի երթուղիների կրճատման՝ ներկայիս 111-ից 42-ի: Այս մասին հունիսի 10-ին հայ-իտալական գործարար համաժողովում հայտնեց Երեւանի քաղաքապետի առաջին տեղակալ Հրաչյա Սարգսյանը:
Նրա խոսքով ՝ միաժամանակ կկրճատվի տրանսպորտային միջոցների թիվը՝ 1952-ից 820-ի:
«Նոր համակարգով տրանսպորտը կաշխատի 5:45-ից մինչեւ 23:45-ը եւ 9 րոպե հաճախականությամբ: Վարորդները դիսպետչերի հետ կենտրոնացված կապ կունենան, ֆիքսված աշխատավարձ կստանան՝ աշխատելով 8 ժամ: Բացի այդ տրանսպորտային միջոցները օդորակիչ եւ ջեռուցման համակարգ կունենան: Կավելանա կանգառների թիվը՝834-ից մինչեւ 1181», - ասաց պաշտոնյան՝ չպարզաբանելով, թե երբ կսկսվի համակարգի ներդնումը:
0Comments