Ընդամենը ամիսներ առաջ 13000 ձայն ստացած ուժը նույն քաղաքում կորցրել է իր ձայներ 30 տոկոսից ավելին

«Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ նախագահ Բաբկեն Պիպոյանը վերլուծել է Աբովյանի ընտրությունները

Հետաքրքիր զարգացումներ են նաև հետընտրական Աբովյանում:

Մի մասը նկատում են միայն իշխանական թեկնածուի պարտությունը, մի մասը` չկեղծված ընտրություն ունենալու հանգամանքը:

Հետաքրքիրն այն է, որ կարծիքները պարունակում են ճշմարտություն, բայց ամբողջական պատկեր չեն ապահովում:

Այո՛, լավ է, որ ընտրությունը չկեղծվեց, բայց կարող էր չկեղծվել ու իշխող ուժի թեկնածուն նույն թեժ պայքարում չպարտվեր:

Այո՛, իշխող ուժի թեկնածուն պարտվեց, բայց դա չի նշանակում, որ լավ ընտրությունը ձեռքբերում չէ:

Իրականում վատ է, որ ընդամենը ամիսներ առաջ 13000 ձայն ստացած ուժը նույն քաղաքում կորցրել է իր ձայներ 30 տոկոսից ավելին:

Վատ է, որ չի արդարացրել հասարակության սպասումնեը:

Վատ է, որ քարոզարշավը չկարողացավ կառուցել Երևանում և Էջմիածնում ունեցած ձեռքբերումների վրա, այլ շարունակեց ընդդիմադիրի դիրքերից:

Բայց լավ է, որ շարունակեց պահել լավ ձեռքբերումը` չկեղծելով ընտրությունը:

Լավը պետք է պահել, վատի և բացթողումների ուղղությամբ աշխատել:

«Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ նախագահ Բաբկեն Պիպոյան