29/7 ընտրատեղամասում քվեաթերթիկների նախնական հաշվարկն ավարտվեց։ Քաղաքապետի ՔՊ-ական թեկնածու Գրիգոր Գուլյանը ստացավ 269 քվե, գործող քաղաքապետ Վահագն Գևորգյանը՝ 266 քվե։
Մյուս երեք թեկնածուները հավաքել են ընդհանուր 29 քվե։
Սա Աբովյանում գործող 27 տեղամասերից 1-ի նախնական տվյալներն են։
Հիշեցնենք, որ Աբովյանի քաղաքապետի պաշտոնի համար պայքարում են 5 թեկնածուներ՝ Վահագն Գևորգյան, Գրիգոր Գուլյան, Սասուն Գրիգորյան, Մանուկ Մկրտչյան, Արթուր Ղազարյան, սակայն հիմնական պայքարն ընթանում է ՔՊ-ական թեկնածու Գրիգոր Գուլյանի և գործող քաղաքապետ Վահագն Գևորգյանի միջև:
0Comments