ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը խոստովանել է, որ Ֆրանսիայի պաշտոնակցի՝ Էմանուել Մակրոնի հետ հարաբերություններում դժվարություններ կային, բայց նշել է, որ հիմա այդ հարաբերությւոնները «հիանալի» են, տեղեկացնում է AFP-ն։
«Երբեմն դրանք լավ են եղել, չէ, բայց հիմա դրանք հիանալի են։ Ուստի, հարաբերությունները, որ մենք ունենք, իսկապես ցնցող են, եւ ես շատ եմ գնահատում դա»,- ասել է Թրամփը Մակրոնին Ֆրանսիայում հանդիպման ընթացքում։
«Մենք նաեւ հասել ենք մեծ հաջողության՝ միասին աշխատելով»,- ավելացրել է Թրամփը Մակրոնի հետ աշխատանքային ընթրիքի ժամանակ՝ նկատի ունենալով ԱՄՆ եւ Ֆրանսիայի համատեղ ռազմական գործողությունները Սիրիայում եւ Իրաքում «Իսլամական պետություն» խմբավորման դեմ։
Վերջին անգամ Մակրոնը Թրամփին ընդունել էր Ֆրանսիայում անցած տարվա նոյեմբերին Առաջին համաշխարհային պատերազմի հարյուրամյակի առիթով։
Թրամփը մոլեգնել էր Մակրոնի կողմից միասնական եվրոպական բանակի ստեղծման գաղափարին աջակցելու համար՝ Թվիթերում նրան «շատ ցածր վարկանիշի» պատճառով խայթելով։
0Comments