Ո՞վ եք դուք, որ ես ձեզանից փախնեմ, թուրքն անգամ իմ մեջքը չի տեսել

Քոչարյանը՝ դատախազներին

Առնվազն անբարոյականություն է իմ կենսագրությունն ունեցող մարդուն ասել, որ կարող է փախնել: Իրենք ո՞ւր էին, պատերազմից չեմ փախել, մահանալուց չեմ փախել, հարյուր ու մի զիբիլից չեմ փախել, պետք է իրենցից փախնեմ: Ո՞վ են իրենք:

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում հայտարարեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը՝ դիմելով դատախազությանը:

Քոչարյանը նշեց, որ իր համար վիրավորական է, երբ ասում են, թե կարող է փախնել. «Ինձ համար դա վիրավորական է: Իմ տեսակով ես փախնող չեմ, եթե փախնող լինեի, այստեղ չէի լինի: Որևէ մեկը, թշնամին իմ մեջքը չի տեսել: Սա արժանապատվության հարց է, ես փախնող չեմ: Ես համարում եմ, որ ինձ խստագույնը վիրավորել են: Իրենք դա չեն հասկանա»: