Տնտեսական հեղափոխության ուշացումը գրեթե իմաստազրկում է քաղաքական հեղափոխությունը

Պետք է սառնասիրտ ու օբյեկտիվ լինել

Տնտեսական հեղափոխության ուշացումը չեզոքացնում եւ գրեթե իմաստազրկում է քաղաքական հեղափոխությունը, ասել է, թե՝ իշխանափոխությունը: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Գեւորգ Պետրոսյանը:

«Պետք է սառնասիրտ ու օբյեկտիվ լինել...

Ժողովրդի համար ի՞նչ նշանակություն ունի, թե վերեւներում ով կամ ովքեր են ըմբոշխնում իշխանական կյանքի հաճույքը՝ այսինչը կամ այնինչը, եթե այդ նույն ժողովրդի 70 տոկոսը մարտնչում է սովի ճիրաններում:

Վերջապես, էս երկրում կա՞ մեկը, որ հստակ կասի, թե ինչքան պետք է սպասի հավատավոր ժողովուրդը»,-գրել է նա: