Վերականգնեք վնասված մազերը

Ognov կայքը ներկայացնում է մազերի աճն ակտիվացնող շամպուն, որի բոլոր բաղադրիչները հնարավոր է գտնել դեղատներում

1

Մազերը կանացի գեղեցկության ամենակարևոր նախապայմաններից մեկն է:  Ցավոք սրտի, հաճախ այնպես է պատահում, որ մազերը սկսում են կորցնել իրենց փայլն ու ճյուղավորվել, կոտրվել, թափվել: Այս ամենի պատճառները կարող են տարբեր լինել՝ սթրեսները, հորմոնային խանգարումները, քիմիական տարրերի ազդեցությունը:

Մազերի աճի ակտիվացում

Ognov կայքը ներկայացնում է մազերի աճն ակտիվացնող շամպուն, որի բոլոր բաղադրիչները հնարավոր է գտնել դեղատներում: Պարզապես խառնեք բոլոր բաղադրիչները, և շամպունը պատրաստ է:

Բաղադրիչներ

  • 100 մլ նորածինների շամպուն
  • 100 մլ հեղուկ պանթենոլ
  • 10 մլ գերչակի յուղ
  • 2 սրվակ վիտամին B12
  • 1 թ/գ հեղուկ վիտամին A
  • 1 թ/գ հեղուկ վիտամին E

Առավել երկար վերականգնող ազդեցության համար շամպունն օտգագործեք 3 ամիս: Օգտագործումից առաջ մազերը լավ սանրեք, մի փոքր գլուխը մերսեք, որպեսզի արյան հոսքը դեպի գլխամաշկ լավանա:

Շամպունը քսեք, փրփրեցրեք և թողեք մնա մի քանի րոպե: Ապա լավ լվացեք: Հավելյալ փայլ հաղորդելու համար կարող եք խնձորի քացախով լվանալ մազերը: