Բելառուսն անհնար է ճկել

Ըստ իս, 2010-ին վերջին ակցիան էր, որտեղ մեզ արդեն փորձեցին տապալել, հիշում եք կառավարության տան գրոհը, նախագահի նստավայրին վախեցան մոտենալ. Լուկաշենկո

Բելառուսի պետությունն անհնար է ճկել, ինչպես դա տեղի է ունենում Վենեսուելայում եւ Սիրիայում։ Այս մասին լրագրողներին ասել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, տեղեկացնում է ԲԵԼՏԱ-ն։

«Մեզ անհնար է ճկել եւ տապալել, ինչպես այսօր տեղի է ունենում Վենեսուելայում, ինչպես երեկ դա սկսվեց եւ շարունակվում է Սիրիայում, Լիբիայում եւ այլ պետություններում»,- ասաց Լուկաշենկոն։

Նախագահը նշել է, որ Բելառուսում ոչ միայն պարզապես կանխատեսել էին, թե ինչպես կզարգանան հակամարտությունները մոլորակի տարբեր կետերում, այլեւ ապրել են այդ իրադարձություններն այս կամ այն կերպ։ Նա հիշեցրել է 1990-ականների փողոցային բողոքների մասին, հուշարձաններն անարգելու եւ կոտրելու մասին, այդ թվում Մինսկում, Անկախության հրապարակում։ «Այդ ամենը մենք ապրել ենք։ Ըստ իս, 2010-ին վերջին ակցիան էր, որտեղ մեզ արդեն փորձեցին տապալել։ Հիշում եք Կառավարության տան գրոհը։ Նախագահի նստավայրին վախեցան մոտենալ։ Մենք այդ ամենն ապրել ենք. թե՛ հիբրիդներ, թե՛ թեժ բախումներ, թե՛ սահմանադրական կարգի եւ ներկա ղեկավարության տապալման փորձ»,- փաստել է պետության ղեկավարը։