Կիեւում հայ դիվանագետներին պարգեւատրել են

Հանձնվել են «Սփյուռքի ակտիվ գործիչ» շքանշաններ

Ապրիլի 26-ին Կիեւում Հայաստանի Հանրապետության հյուպատոս Լիանա Գեւորգյանին եւ Հայաստանի Հանրապետության արտակարգ դեսպանորդ, լիազոր նախարար Հայկ Հակոբյանին հանձնվել են «Սփյուռքի ակտիվ գործիչ» շքանշաններ Ուկրաինայի հայերի միության զարգացման մեջ ավանդի համար:

AnalitikaUA.net-ը հայտնում է, որ հանդիսությանը մասնակցել են Ուկրաինայում Հայաստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Տիգրան Սեյրանյանը, Ուկրաինայի հայերի միության փոխնախագահ Դավիթ Մկրտչյանը եւ Միության գործադիր տնօրեն Հովակիմ Հարությունյանը:

Ուկրաինայի հայերի միության մամուլի ծառայության տեղեկատվությամբ՝ կազմակերպությունը շնորհակալություն է հայտնում դիվանագետներին ուկրաինա-հայկական հարաբերությունների ամրապնդման եւ զարգացման ուղղությամբ արգասավոր աշխատանքի համար: «Արժի նշել, որ Լիանա Գեւորգյանը եւ Հայկ Հակոբյանը այս տարի ավարտում են Ուկրաինայում մասնագիտական ուղին, եւ մենք նրանց շնորհավորում ենք իրենց դիվանագիտական առաքելության հաջող իրականացման համար»: