Ապրիլի 25
Հաճախ ասեք. «Աստված Օրհնի» նրանց, ում հետ ներդաշնակ չի ձեր հարաբերությունը կամ նրանց, ում կամենում եք օգնել: Ասեք այս՝ սրտանց ցանկանալով, որ հաջողության, ուրախության և օրհնության անձրևներ տեղան նրանց վրա:
Ինձ թողեք անհրաժեշտ դաստիարակությունը կամ նրանց սրտի սրբագրումը. դուք միայն ցանկացեք նրանց ուրախություն և օրհնություն: Այժմյան ձեր աղոթքը թող այն լինի, որ նրանք սովորեն սրբագործվել:
Ախ, ինչքան լավ կլինի, որ Իմ որդիները Ինձ թողնեն Իմ Գործը, և իրենք զբաղվեն այն գործով, որ Ես տալիս եմ իրենց: Սիրեք, սիրեք ամենքին, դարձյալ եմ ասում՝ Սիրեք: Սերը բոլոր դժվարությունները հեռացնում է ասպարեզից: Սերն է, որ ձեզ հաջողություններ պիտի բերի:
Աստված, որ բնաջնջում է չարությունը, Աստված, որ բարին է ստեղծում, Սեր է: Երբ դուք սիրում եք միմյանց, նշանակում է՝ Աստծուն եք իրագործում ձեր կյանքում: Իսկ Աստծուն իրագործել կյանքի մեջ՝ նշանակում է՝ ի հայտ բերել ամեն կարգի ներդաշնակություն, գեղեցկություն, ուրախություն և երջանկություն:
0Comments