եղասպանությունը վերապրած 108–ամյա Եպրաքսյա Գևորգյանը Ծիծեռնակաբերդում էր

Նա լրագրողներին պատմեց մի քանի դրվագ իր ընտանիքի պատմությունից

Հայոց Ցեղասպանության 104-րդ տարելիցին Ծիծեռնակաբերդ էր գնացել Հայոց ցեղասպանությունը վերապրած 108–ամյա Եպրաքսյա Գևորգյանը: Կարսից գաղթած Եպրաքսյա Գևորգյանը, ոին մայրը մազապուրծ փախցրել էր Արևմտյան Հայաստանից, լրագրողներին պատմեց մի քանի դրվագ իր ընտանիքի պատմությունից։

«Կարսից գաղթել ենք Օշական, հետո գնացել Աշտարակ, Եղվարդ, սակայն մարդկանց համար այնտեղ արդեն տեղ չկար: Հետո գնացել ենք Գյումրի: Այնտեղ հանդիպել ենք Ասքանազ Մռավյանին (ԽՍՀՄ Կենտրոնական Գործադիր Կոմիտեի անդամ, հեղափոխական, պետական գործիչ), ով մեզ տարավ երկու հարկանի տուն: Նա մեզ ասաց՝ մտեք այստեղ, յոլա գնացեք, մինչև տեսնենք, ինչ է լինում»,- պատմեց Եպրաքսյա տատը:

Նշենք, որԵպրաքսյա Գևորգյանի անձնագրում որպես ծննդյան տարեթիվ նշվում է 1914թ., սակայն ինչպես նրա թոռն է նշել՝ տատիկը ավելի վաղ է ծնվել և օրերս նշել է 108-ամյակը: