Ո՞ր երկրների տուրիստական գրավչությունն է աճել, որոնցը՝ նվազել

Մանրամասներ

1

Lonely Planet ամսագիրը հրապարակել է այն քաղաքների եւ երկրների ցանկը, որոնց տուրիստական գրավչությունը աճել է առնվազն վերջին 10 տարվա ընթացքում։ Վարկանիշը կազմելիս՝ ամսագիրը օգտվել է Google Trends-ի 2012-22 թթ հայտերից։ Այսպես, պարզվել է, որ նշված ժամանակահատվածի համար տուրիստների կողմից հատկապես հետաքրքրվածության աճ է նկատվել Ֆիլիպինների, Հարավային Կորեայի, Սաուդյան Արաբիայի, Ղազախստանի եւ Նիդերլանդների հանդեպ։ Ապա արդեն գալիս են Թայվանը, Լեհաստանը, Բահրեյնը, Կամբոջան եւ Հնդկաստանը։

Սրան հակառակ, այսպես ասած հակառեկորդ են սահմանել Թունիսը, Ֆրանսիան, Թուրքիան, Բրազիլիան, Դոմինիկան, Պուերտո Ռիկոն, Ավստրալիան, Բուլղարիան եւ Իռլանդիան։ Քաղաքների մասով հետաքրքրությունը աճել է Բուդապեշտի, Սեուլի, Թել-Ավիվի, Վարշավայի հանդեպ՝ 60-70 տոկոսով։ Հակառեյտինգում եգիպտական Շարմ ել-Շեյխն է, Սանկտ Պետերբուրգը, Կահիրեն, Լաս Վեգասը, Վառնան, Մայամին, Պենանգը, Նյու-Յորքը, Փհուկետը, Կալգարին։

Lonely Planet-ը նշում է, որ հետաքրքրությունն աճել է նաեւ հնդկական Ջայպուրի, Չեննայի, հարավկորեական Չեջուի եւ Պորտուգալիայի մայրաքաղաք Լիսաբոնի հանդեպ։

1

1