ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը «Իմ քայլի» պատգամավոր, ԱԺ փոխնախագահ Լենա Նազարյանին բանավեճի է հրավիրել: Այս մասին ֆեյսբուքյան գրառմամբ հայտնել է Պետրոսյանը՝ նշելով, որ ԱԺ փոխնախագահը հեգնել է իր հորդորը՝ գրքեր ու օրենքներ կարդալ:
«Ես ԱԺ փոխնախագահ Լենա Նազարյանին, ով իմ բացակայությամբ հեգնել է իմ կողմից գրքեր ու օրենքներ կարդալու հորդորը, հրավիրում եմ բանավեճի՝ ԱԺ գործունեության տիրույթում գտնվող ցանկացած թեմայով, այդ թվում՝ նաև՝ ՀՀ Կառավարության գործունեության հարցերով:
Ընդ որում՝ ինքը կարող է ներկայանալ ծածկագրով (ինչպես միշտ), իսկ ես կներկայանամ ձեռնունայն...
Հա, ի դեպ, նա մի առավելություն էլ ունի՝ ինքը «քայլել» է հայտնի քայլարշավի օրոք, ես՝ ոչ...
Ես մի թերություն ունեմ՝ իրավունքի դասագրքերի միանձնյա հեղինակ եմ, իսկ ինքը՝ «առավելություն»՝ հեգնում է կարդացողներին...»,-ասված է Պետրոսյանի գրառման մեջ:
0Comments