Մոսկովյան դատարանը «Ֆեյսբուք» սոցիալական ցանցին տուգանել է 3000 ռուբլիով՝ ռուս օգտատերերի անձնական տվյալներով սերվերները Ռուսաստան տեղափոխելու մասին տեղեկություն չտրամադրելու համար: Այս մասին հայտնում է «РИА Новости»-ն:
Աղբյուրը նշում է, որ «Ֆեյսբուք»-ի ներկայացուցիչներից ոչ ոք դատարանի դահլիճ չէր ժամանել:
Երկու շաբաթ առաջ նույն այս պատճառով գործի լսումը չէր կայացել, և քանի որ դատական նիստը հետաձգելու միջնորդություն չէր ներկայացվել, դատավոր Անտոն Կոզիրևը որոշել էր արձանագրությունը վերանայել առանց «Ֆեյսբուք»-ի ներկայացուցիչների:
Նմանատիպ արձանագրություն, որը վերաբերում էր «Թվիթեր»-ին, դատարանը դիտարկել էր ապրիլի 5-ին: Ընկերությունը ևս տուգանվել էր 3000 ռուբլիով:
0Comments