Այն բանից հետո, երբ աշխարհահռչակ դերասանուհի Անջելինա Ջոլին ելույթ ունեցավ ՄԱԿ 43-րդ Գլխավոր վեհաժողովի ժամանակ, մամուլը բավական լուրջ հետաքրքրություն է սկսել ցուցաբերել նրա հանդեպ։
Ինչպես հաղորդում է Сплетник-ը, վերջերս նրա հետ զրուցել է People-ը, եւ հարցազրույցի ժամանակ ի պատասխան այն հարցին, թե արդյոք դերասանուհին մտածում է քաղաքականություն մուտք գործելու մասին, նա ասել է․ «Երբեք մի ասա երբեք»։
Շրջանառվում են լուրեր, որ դերասանուհին պատրաստվում է ավարտել իր կարիերան կինոյում եւ կենտրոնանալ քաղաքականության վրա։ Մասնավորապես նա զբաղվելու է խաղաղարարար գործունեությամբ։ Իսկ ահա արվեստի ոլորտում շարունակելու է աշխատել թատրոնում։
ՄԱԿ-ում ունեցած իր ելույթում Ջոլին հատկապես կարեւորել է ՄԱԿ առաքելություններում կանանց ներգրավվածության մակարդակի բարձրացումը՝ ընդգծելով կանանց ունեցած դերակատարությունը այդ առաքելություններում։
0Comments