Քառօրյա պատերազմի զինվորների անձնազոհությունը նպաստեց թավշյա հեղափոխությանը, որ ժողովուրդը նորից համախմբվի այն գաղափարի շուրջ, որ պետք է ունենա նոր Հայաստան: Այս մասին, այսօր՝ ապրիլի 2-ին, «Եռաբլուր» պանթեոնում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, Արցախյան պատերազմի մասնակից Սասուն Միքայելյանը:
«Ապրիլյան պատերազմը դաս էր մեզ: Պատերազմը ցույց տվեց, որ վերջին քսան տարվա ընթացքում ամեն ինչ կորած չէ, ժողովուրդը կարող է համախմբվել: Մեծ ու մանուկ դուրս եկան սահման, պայքարեցին՝ մեր սահմանների, հողի ու ջրի համար»,- ասաց Միքայելյանը:
Սասուն Միքաելյանը անդրադարձավ նաեւ Նյու Յորքում ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի հայտարարությանը, թե «տարածքներ խաղաղության դիմաց» սկզբունքը վերաձեւակերպել է «նոր պատերազմ՝ նոր տարածքների դիմաց» սկզբունքի՝ նշելով, որ հայերը միշտ պետք է պատրաստ լինեն պատերազմի. «Տոնոյանը չի ասել մենք կգնանք պատերազմելու, այլ՝ եթե նման բան լինի մենք պատրաստ ենք դրան»,- ասաց նա:
Միքայելյանն ասաց, որ ադրբեջանցիները երբեւէ չեն եկել բանակցային գործընթացին մասնակցելու. «Նիկոլ Փաշինյանի եւ Ալիեւի հանդիպումը բանակցային գործընթաց չէր, այլ՝ ինչ-որ հարցի քննարկում»:
0Comments