Երևանի հիմնական փողոցների լուսավորությունը մեկ ժամով կանջատվի

Նախաձեռնությանը կարող են միանալ նաև բոլոր ցանկացողները

«Մոլորակի ժամ» համաշխարհային բնապահպանական միջոցառման շրջանակում մարտի 30-ին՝ ժամը 20:30-ից 21:30-ը, կանջատվի Երևանի հիմնական փողոցների և շենքերի արտաքին լուսավորությունը: Այս մասին հայտնում են քաղաքապետարանից։

Ծրագիրն ուղղված է կլիմայի փոփոխության դեմ պայքարին:  Հայաստանում միջոցառումներն անցկացնում են Բնության համաշխարհային հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղի (WWF Armenia) նախաձեռնությամբ:

«Նախաձեռնությանը կարող են միանալ նաև բոլոր ցանկացողները»,-նշում են քաղաքապետարանից։