Կարծես թե մեզ մոտ լավ է ստացում հաճախ հավաքվելը, ինչը ողջունելի է իմ կողմից: Քաղաքապետ Հայկ Մարությանն այսպես սկսեց Երևանի ավագանու նիստը: Մինչ օրակարգին անցնելը, նա հիշեցրեց, որ վաղը շաբաթօրյակ է: «Վաղը մեծ շաբաթօրյակ է մեզ սպասվում, նկատի ունեմ ոչ միայն մարդկանց մասնակցության առումով, այլ որպես սկիզբ՝ մաքուր Երևան ունենալու և հուսով եմ, որ բացի նրանից, որ կմասնակցենք, կմաքրենք եղած պրոբլեմները, նաև ամեն օր ուշադիր կլինենք և այդ պրոբլեմները չենք ավելացնի մեր քաղաքում»,-ասաց նա:
Հայկ Մարությանը դիմեց երևանցիներին, որ համախմբված, վաղը առավոտյան ժամը տասից մասնակցեն, և նշեց, որ քաղաքապետարանն ամեն ինչ կազմակերպել է, և քաղաքապետարանի ֆեյսբուքյան էջերին հետևելով՝ քաղաքացիները կիմանան, թե որտեղ են կոնկրետ մաքրության աշխատանքներ արվելու: «Մաքրության պարագաները կարող եք բերել, եթե չունեք, մենք կտրամադրենք, այնպես որ, հավաքվեք, դուրս եկեք, մաքրեք»,-ասաց նա և առաջարկեց բակային տարածքներին ուշադրություն դարձնել:
«Մենք քաղաքապետարանով և մնացած գերատեսչություններով մեզ վրա վերցրել ենք հանրային տարածքները, բայց բակային տարածքներ մուտք չենք գործելու, սա արդեն մեր բնակիչների վրա կմնա: Այնպես որ, խնդրում եմ ակտիվ մասնակցել, ես ամբողջ ընտանիքով դուրս եմ գալու առավոտից, նախ կսկսեմ բակի հարակից տարածքներից, այնուհետև այլ հանրային վայրերում կլինենք, որտեղ, այսպես ասած, կպահանջվի մեր աշխատուժը: Սա ոչ միայն մաքրման աշխատանք է, այլ նաև լավ առիթ՝ շփվելու ընտանիքի անդամների և ընկերների հետ»,-ասաց նա:
0Comments