Նոր Զելանդիայի Քրայսթչերչ քաղաքում տեղի ունեցած զանգվածային հրաձգությունից հետո երկու մզկիթները կրկին իրենց դռներն են բացել հավատացյալների առջև: Այս մասին հայտնել է Նոր Զելանդիայի ոստիկանությունն իր Twitter-յան էջում:
Ոստիկանության հաղորդագրություն մեջ նշված է, որ իրավապահներն ավարտել են դեպքի վայրում աշխատանքները, սակայն առաջիկա օրերին մզկիթներում ոստիկանության ներկայությունը կշարունակվի:
Հիշեցնենք, որ մարտի 15-ին Նոր Զելանդիայի Քրայսթչերչ քաղաքում երկու մզկիթների վրա իրականացված հարձակման հետևանքով սպանվել է 50 մարդ, ևս 50-ը՝ վիրավորվել:
0Comments