Մարտի 20
Լսեք Ինձ, ուշադիր եղեք. Ես Եմ ձեր Տերը: Ինձնից առաջ և Ինձնից բացի ոչ ոք չկա: Ամեն ինչի համար Ինձ վստահեք: Օգնությունը մշտապես կհասնի:
Ճանապարհի դժվարին մասը գրեթե ավարտվել է, դուք այդ դժվարությունների մեջ այնպիսի դասեր սովորեցիք, որ չէիք կարողանա սովորել ուրիշ ոչ մի ձևով: «Աստծո Արքայությունը հեշտորեն ձեռք բերվող շնորհ չէ: Միայն զորավոր հոգիները կարող են տիրանալ Նրան՝ զորությամբ»: Հարատև աղոթքով, հաստատուն ու պարզ վստահությամբ խնդրեք Ինձնից Իմ Թագավորության Գանձերը, որոնց մեջ կան այս հրաշալի բաները. Ուրախություն, Խաղաղություն, Վստահություն, Ապահովություն, Առողջություն, Երջանկություն, Խնդություն: Սրանք ամեն ժամանակ ձեր տրամադրության տակ կարող են լինել:
Հենց հիմա պահանջեք Ինձնից մեծ, իրապես մեծ բաներ: Իմացեք, որ Ինձ համար չափազանց մեծ մի բան կա. այդ՝ Իմ Սրտի Տալու ցանկությանը գոհացում պատճառելն է: Օրհնություն, անսպառ օրհնություն ձեր երկուսի վրա, հիմա և միշտ: Խաղաղություն ձեզ:
0Comments