Մենք նախատեսում ենք ոչ թե քանդել մանսարդները, այլ կառուցել. Քաղաքապետ

Փարիզի շենքերի տանիքների հարցը հենց այդպես է լուծվել, դրանով գեղեցկանում է քաղաքը, դրանով գեղեցկանում է շենքը, մարդիկ էլ նոր բնակարան են ստանում

Մենք նախատեսում են ոչ թե քանդել մանսարդները, այլ հակառակը՝ մենք մանսարդների կառուցում ենք նախաձեռնում։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանը:

«Մանսարդների կառուցումը՝ քաղաքի 5-րդ ճակատը,  պետք է լինի կարգավորված, համակարգված, գլխավոր ճարտարապետի եւ մեր ճարտարապետական բլոկի կողմից թույլ տրված: Փարիզի շենքերի տանիքների հարցը հենց այդպես է լուծվել, դրանով գեղեցկանում է քաղաքը, դրանով գեղեցկանում է շենքը, մարդիկ էլ նոր բնակարան են ստանում»,-ասաց նա:

Մարությանը նշեց, որ մանսարդների կառուցումը լինելու է միայն բնակիչների համաձայնությամբ. «Չկա քանդման գաղափար, կա կառուցման գաղափար, բայց դա պետք է լինի բնակիչների համաձայնությամբ»: