Ուկրաինայի մայրաքաղաքում անհայտ անձինք կրակել են դատարանի շենքի վրա, վնասվել են ճակատամասը եւ պատուհանները, տուժածներ չկան, երեքշաբթի հայտնել է Ազգային ոստիկանության Կիեւի վարչության մամուլի ծառայությունը:
«Առավոտյան Կիեւի իրավապահները դատարանի աշխատակիցներից հաղորդում են ստացել շենքի պատերի եւ պատուհանների վնասվածքների մասին: Զննելով ծառայողական աշխատասենյակները, շենքի ճակատամասը եւ հարակից տարածքը՝ իրավապահները պարկուճներ են առգրավել, որոնք փորձաքննության կուղարկվեն»,- նշված է հաղորդագրության մեջ:
Միջադեպի հետեւանքով ոչ ոք չի տուժել, լուծվում է «խուլիգանություն» հոդվածով քրեական գործ հարուցելու հարցը, որով նախատեսվում է մինչեւ 7 տարվա ազատազրկման պատիժ, փոխանցում է UNN-ն:
0Comments