Դատարանն անվավեր է ճանաչել Երևանի ավտոկայանատեղիներում կայանելու համար դրույքաչափեր սահմանելու որոշումը

Մանրամասներ
կարմիր գիծ կայանատեղի

Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանը գրում է․ ՀՀ վարչական դատարանի կողմից կայացվել է որոշում, որով Երևանի ավագանու կողմից ընդունված և այս տարվա հունվարի 1-ից Երևանի ավտոկայանատեղիներում կայանելու համար սահմանաված դրույքաչափերը սահմանելու որոշումն անվավեր է ճանաչվել։

Հետագա մանիպուլյացիաներից խուսափելու համար հայտնում ենք՝

1. Դատարանի որոշումն ուժի մեջ չի մտել և սահմանված մեկամսյա ժամկետում քաղաքապետարանի կողմից բողոքարկվելու է։

2. Նախկինում վճարված գումարները վերադարձման ենթակա չեն անգամ դատարանի կողմից ընդունված որոշումն ուժի մեջ մտնելու դեպքում։